Արցախի դրոշը խորհրդանիշ ա՝ բերեք տնկեք գլխիս․ ամեն մեկը չի կարող ինչ-որ բան բերել ու տնկել ԱԺ ամբիոնին․․․ ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ)
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը, ով չի դադարում անվերջ կրկնել, թե ինքն ազատամարտիկ է, կռվել է Արցախյան 3 պատերազմում ու վիրավորումներ ստացել, ողջունում է իր կուսակից ընկերոջ արարքը, որը ԱԺ ամբիոնից պոկեց Արցախի դրոշը։
Լրագրողների դիտարկմանը, թե դրոշը խորհրդանիշ է, իրեն ազատամարտիկ հռչակած իշխանական թևի պատգամավորը հայտարարեց․ «Արցախի դրոշը խորհրդանիշ ա՞, բերեք տնկեք գլխիս․ ԱԺ ամբիոնը տնկելու տեղ չի։ Եթե ամեն մեկը վերցնի բերի ու ինչ-որ բան, որ իր մտքով անցնում է տնկի այնտեղ․․․»,- ասաց նա, սակայն չհասցրեց խոսքն ավարտի, երբ լրագրողները միաբերան ընդհատեցին ու ուղղեցին պատգամավորին՝ նկատելով, որ Արցախի դրոշը ինչ-որ բան չէ։