Իշխանության ցանկացած ներկայացուցիչ, ով կասի, որ նախկինում թալանվել է բանակը, պարզապես սրիկա է. Արսեն Բաբայան
Քաղաքական մեծամասնության կամ իշխանության ցանկացած ներկայացուցիչ, ով կասի, որ նախկինում թալանվել է բանակը, պարզապես սրիկա է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Եթե թալանել են ու թալանողները չեն ենթարկվել քրեական հետապնդման, ապա իշխանության ներկայացուցիչը սրիկա է:
Եթե չեն թալանել ու այդ պատճառով չեն ենթարկվել քրեական հետապնդման, ապա իշխանության ներկայացուցիչը սրիկա է:
Եթե թալանել են, բայց որևէ պատճառով անհնար են համարում բանակը թալանողին քրեական հետապնդման ենթարկելը, ապա իշխանության ներկայացուցիչը սրիկա է»: