Սաուդյան Արաբիան դադարեցրել է Իրանի հետ ավիահաղորդակցությունը
Սաուդյան Արաբիայի քաղավիացիան հայտարարել է Իրանի հետ ավիահաղորդակցությունը և առևտրային հարաբերությունները դադարեցնելու մասին, հայտնում է gazeta.ru-ն:
Քաղավիացիայի վարչությունից նաև տեղեկացրել են, որ ավիաընկերությունները միջոցներ կձեռնարկեն փոխհատուցելու այն ուղևորներին, ովքեր արդեն գնել են դեպի Իրան թռիչքի տոմսերը: