Թուրքիայի դրոշը վառելով, դրանով սերունդներին դաստիարակելով ու Արցախ գնալով՝ լավ բան չեք անում. մի հատ էլ փիղ նկարեք-ճղեք. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
Ես ցավում եմ, որ ՀՀ քաղաքացիները և անձնապես մեր հայերը, որոնք պետականություն են ձեռք բերել, չեն պատկերացնում, որ պետականությունը վտանգի տակ են դնում՝ սպասարկելով որոշ երկրների կամ կոնկրետ կենտրոնների շահերը: Այս մասին, ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
Անդրադառնալով ընդդիմության Արցախ մեկնելու գաղափարին ու ԱՐղախի դրոշը ԱԺ-ում թողմելու նախաձեռնությանը, Բաքոյանը նկատեց, որ ընդդիմությունը դրանով լավ բան չի անում:
«Տարիներ շարունակ Թուրքիայի դրոշը վառելով ու դրանով սերունդներին դաստիարակելով՝ որևէ լավ բանի չեն տարել: Եթե Թուրքիայի դրոշը վառելով Հայաստանի համար որևէ կոնկրետ քայլ են արել ու նպաստել են Հայաստանի որևէ դրական ընթացքին, ապա ճիշտ են արել, բայց դրա մեջ մենք որևէ լավ բան չենք տեսել: Ցավում եմ, որ ընդդիմության շարքերում կան ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ, ով սպասարկում է չգիտել էլ ում շահերը: Հայաստանի շահերը պետք է սրբության պես սպասարկել, այլ ոչ թե թշնամի երկրների շահերը: Եթե Թուրքիայի դրոշը վառելով մտածում եք, որ հայրենիք եք փրկում, ապա փիղ նկարեք ու փիղը ճղելով` ձեզ պատկերացրեք, որ դուք ուժեղ տղերք եք, փիղ ճղող եք», - հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:
Բաքոյանն ասաց, թե ցավում է, որ ընդդիմությունը նման օրակարգ է սպասարկում.
«Արցախ մեկնելով, որևէ լավ բան չեք անում»,-ասաց Բաքոյանը: