Ջո Բայդենի այցը Ուկրաինա չի նախատեսվում. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցն Ուկրաինա չի նախատեսվում: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
Նրա խոսքով՝ ուկրաինական իշխանությունների համար ավելի կարևոր է, որ Վաշինգտոնը շարունակի զենք և անհրաժեշտ օգնություն մատակարարել։
«Հենց դրա վրա ենք մենք կենտրոնանում այս պահին»,- ասել է Փսակին՝ հավելելով, որ ԱՄՆ-ը նույնպես քննարկում է Կիև իր դիվանագիտական ներկայացուցչության վերադարձը։