ԱՄՆ-ն Ուկրաինայի համար անվտանգության միջոցառումների նոր փաթեթ է պատրաստում
Հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին՝ CNN-ը հայտնում է՝ ԱՄՆ-ն Ուկրաինայի համար անվտանգության միջոցառումների նոր փաթեթ է պատրաստում. Այն կհարմարեցվի երկրի արևելյան և հարավային պատերազմի նոր ճակատին, որտեղ տեղանքը տարբերվում է նախորդ գլխավոր ճակատից։
Ըստ լրատվական գործակալության՝ նոր օգնությունը կարող է ներառել ավելի շատ Javelin, անօդաչու թռչող սարքեր և հակատանկային համակարգեր, որոնք ԱՄՆ-ն նախկինում տրամադրել է Ուկրաինային։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պարզաբանել է՝ դա մասամբ պայմանավորված է նրանով, որ Ուկրաինան արդեն ունի նման տեսակի զինատեսակներ և կարող է արագ օգտագործել դրանք: