Մոտ մեկ միլիոն ուկրաինացի երեխա կարող է տառապել թերսնումից. ՅՈՒՆԻՍԵՖ
Ավելի քան մեկ միլիոն ուկրաինացի երեխա կարող է տառապել թերսնումից, ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մանուել Ֆոնթեյնը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում ավելի քան երեք միլիոն երեխաների գրեթե կեսը կանգնած է առանց անհրաժեշտ քանակությամբ սննդի մնալու վտանգի տակ։
«Իրավիճակն ավելի վատ է այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Մարիուպոլը և Խերսոնը, որտեղ երեխաներն ու նրանց ընտանիքները շաբաթներ շարունակ ապրում են առանց հոսող ջրի և սանիտարական պայմանների, առանց սննդի և բժշկական օգնության կանոնավոր մատակարարման», - ավելացրեց նա: