ԱՄՆ-ն կփոխի Եվրոպայում իր զորքերի հրամանատարին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է կադրային փոփոխություններ իրականացնել բարձր հրամանատարության, մասնավորապես՝ Եվրոպայում գտնվող ամերիկյան զորքերի շարքերում, երկուշաբթի հայտնել է The Wall Street Journal-ը։
Նրա խոսքով՝ ամերիկացի գեներալ Թոդ Ուոլթերսին, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հրամանատարին, ինչպես նաև Եվրոպայում դաշնակիցների զինված ուժերի գերագույն հրամանատարին, կփոխարինի Քրիստոֆեր Կավոլին, ով ներկայումս զբաղեցնում է ԱՄՆ բանակի հրամանատարի պաշտոնը Եվրոպայում և Աֆրիկայում։
Մարտին Պենտագոնը հայտարարեց, որ Եվրոպայում կա մոտ 100 հազար ամերիկացի զինվորական՝ հաշվի առնելով ժամանակավոր տեղակայումները։