ԱՄՆ-ն կոչ է անում բոլոր երկրներին զենք չգնել Ռուսաստանից
ԱՄՆ-ն կոչ է անում բոլոր երկրներին զենք չգնել Ռուսաստանից, մինչդեռ ռուսական S-400 համակարգերի գնման համար Հնդկաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին որոշում դեռ չի կայացվել։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ «երկու գումարած երկու» ձևաչափով ԱՄՆ-ի և Հնդկաստանի պաշտպանության և արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների միջև երկկողմ բանակցությունների արդյունքներով Վաշինգտոնում կայացած համատեղ մամուլի ասուլիսում, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք շարունակում ենք կոչ անել բոլոր երկրներին խուսափել խոշոր նոր գործարքներից՝ ռուսական սպառազինության համակարգեր ձեռք բերելու համար, հատկապես այն լույսի ներքո, թե ինչ է անում Ռուսաստանը Ուկրաինայի հետ կապված»,- ասել է նա։
«Մենք դեռ որոշում չենք կայացրել պատժամիջոցների վերաբերյալ»,- հավելել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը՝ պատասխանելով Հնդկաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին S-400 գնելու հարցում։