Ուկրաինայում մարտերը կուժեղանան առաջիկա շաբաթներին. բրիտանական հետախուզություն
Առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում Ուկրաինայի արևելքում մարտերը կուժեղանան, քանի որ Ռուսաստանը կշարունակի ճնշումը մեծացնել պատերազմում: Սա Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության կանխատեսումն է, որը գերատեսչությունը հրապարակել է իր Twitter-ում՝ վերլուծելով ուկրաինական պատերազմի ընթացքը։
«Ռուսական հարձակումները դեռևս կենտրոնացած են ուկրաինական դիրքերի վրա Դոնեցկի և Լուգանսկի մերձակայքում, մարտերը շարունակվում են Խերսոնի և Նիկոլաևի շրջանում, իսկ Կրամատորսկի գրոհը վերսկսվել է»,- ասվում է զեկույցում։
Նշվում է, որ ռուսական զորքերը շարունակում են դուրս գալ Բելառուսից, որպեսզի վերատեղակայվեն Ուկրաինայի արևելքում գործողություններին աջակցելու համար։