Լիտվան ձգտում է ուժեղացնել ՆԱՏՕ-ի առաջադեմ ներկայության մարտական խմբերը. Արվիդաս Անուսաուսկաս
Լիտվան ցանկանում է, որպեսզի ՆԱՏՕ-ի գումարտակները Բալթյան երկրներում ընդլայնվեն մինչեւ բրիգադներ, ասվում է երկրի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է LRT-ն։
«Լիտվան, ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի այլ երկրների հետ միասին, ձգտում է ուժեղացնել ՆԱՏՕ-ի առաջադեմ ներկայության մարտական խմբերը մինչեւ առաջադեմ ներկայության բրիգադներ»,- ասել է պաշտպանության նախարար Արվիդաս Անուսաուսկասը Գերմանիայի պաշտպանության խորհրդարանական պետքարտուղար Թոմաս Հիտչլերի հետ հանդիպումից հետո:
Հանդիպմանը քննարկվել է անվտանգության իրավիճակը եւ սպառնալիքների փոփոխված ընկալումն ուկրաինական պատերազմի համատեքստում։
Գերմանիան ոչ միայն լրացուցիչ զորքեր, այլ նաեւ լրացուցիչ ռազմական տեխնիկա է ուղարկել Լիտվա, այդ թվում՝ «Օզելոտ» փոքր հեռահարության ԶՀՀ:
Հաղորդագրության համաձայն՝ ՆԱՏՕ-ի որոշումները ճակատային պաշտպանության ադապտացման եւ ներդրման վերաբերյալ կընդունվեն Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: