Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքիցԱրսեն Հարությունյանը դարձել է RAF-ի չեմպիոնՈչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործություններըԵրբ ժամանակը գա՝ կխոսենք... այսօր լրբերը սրբեր են դարձել. Քյոխ (տեսանյութ)Ուկրաինան խզել է Բելառուսի հետ միջուկային անվտանգության վերաբերյալ համաձայնագիրըՄիշտ ընտրենք ազնվությունը, բարությունը, ներողամտություն, մերժենք ամեն տեսակ սուտ ու անօրինություն. Գարեգին Երկրորդ

Նիկոլին հեռացնելուց հետո շատ հարցեր արագ և շահավետ լուծումներ կստանան, և հնարավոր կլինի զգալիորեն բարելավել Հայաստանի ու Արցախի ջախջախված դիրքերը. Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյբուքյան էջում գրում է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուոլրիքի՝ News.am կայքին տրված հարացազրույցը հետաքրքիր նրբերանգներ ուներ: Այն ինչ որ իմաստով հակակշռում էր ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի՝ ԵԱՀԿ ՄԽ մասին արված վերջին հայտարարությանը, ըստ որի Արևմուտքը չեղարկել է Մինսկի խմբի եռանախագահությունը:
Արտգործնախարար Լավրովը մեկնաբանում էր այն, որպես արևմուտքի կողմից, Արցախյան հակամարտության հետագա կարգավորումը միայն ռուսական կողմի վրա թողնելու անպատասխանատու քայլ:
Կարծում եմ, որ Ջեյմս Ուոլրիքի հարցազրույցը պատահական չէր արված: Այն նպատակ ուներ հայ հասարակության մոտ, Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում ամերիկյան պատրաստակամության և որոշ մոտեցումների վերահաստատում իրականացնել: Մասնավորապես, նա նշում է, որ.
1. «Եթե տևական խաղաղություն եք ուզում, կարգավիճակի հարցը պարզապես մի կողմ դնելը հնարավոր չէ, այդ հարցը պետք է կողմերը կարգավորեն”: Սա ուղերձ է ՀՀ դավադիր “իշխանություններին”, որ Արցախի կարգավիճակի հարցը օրակարգ դարձնելը և պահանջելը հարցի լուծման միակ բանալին է: Ասել է թե, եթե Արցախի կարգավիճակի հարց չի քննակվում, ապա կոնֆլիկտը խաղաղ ավարտ ունենալ չի կարող, և Ադրբեջանը վախի մթնոլորտ ստեղծելով՝ անընդհատ տարածքներ և տարբեր զիջումներ է պոկելու Հայաստանից»:
2. Խոսելով կարգավիճակի մասին, ամերիկացի նախկին համանախագահը նշում է նաև, որ «Սա մի հարց է, որի լուծմանը պետք է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ներգրավվի: Մշտապես կարիք է եղել, որ պատեհ ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից հանրաքվե պետք է անցկացվի: Կարծում եմ՝ սա դեռ օրակարգում է և կարող է ապագա կարգավիճակի հիմքը ստեղծել»: Ուոլրիքը հաստատում է (ինչպես նաև ՌԴ նախկին համանախագահ Իգոր Պոպովը), որ նախկին իշխանությունները, բանակցային բոլոր փուլերում քննարկել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հանրաքվեի միջոցով իրացնելու և կարգավիճակը լուծելու հարցը:
3. Նա նաև նշում է, որ «…Կարծում եմ՝ միջազգային հանրությունը դեռեւս կարող է օգնել երկրների ղեկավարներին առանցքային խնդիրներում լուծումներ գտնելու հարցում, ինչը կարող է երկարատև խաղաղության բերել։ Մենք չենք ցանկանում, որ հակամարտությունը մարտադաշտում շարունակվի»: Սա նշանակում է, որ Արցախի հիմնախնդրի քաղաքական կարագավորուման հնարավորությունները դեռևս ավարտված չեն, և եթե Հայաստանը լրջորեն չզբավի հարցի քաղաքական կարգավորմամբ, ապա նոր պատերազմը կարող է անխուսափելի լինել:
44 –օրյա պատերազմից անցել է ուղիղ 18 ամիս: Նիկոլը և իր քաղաքական տգետների թիմը ոչ մի օգտակար հարց Հայաստանի ու Արցախի համար չեն կարողանում առաջ տանել: Նրանց նպատակը մեկն է. սպասարկել օտարների շահերն այնպես, որ իրենք մնան իշխանության: Այսինքն՝ անեն այնպիսի քայլեր, որով Մոսկվայի, Վաշինգտոնի, Բրյուսելի, Անկարայի և Բաքվի մոտ ցանկություն չառաջանա իրենց իշխանությունից հեռացնել:
Եթե Հայաստանում իշխանության լինեն պատրաստված և փորձառու քաղաքական ուժեր, ապա Արցախի կարգավիճակի հարցը, ի հեճուկս չուզողների՝ միջազգային հանրությունը, և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց արդեն քննարկելիս կլիներ: Դա առավել քան հնարավոր է, եթե դու քեզ չես ընդունում որպես կապիտուլյանտ և չես շարժվում թուրք-ադրբեջանական օրակարգով:
Մենք դրա համար ենք վստահաբար ասում, որ Նիկոլին հեռացնելուց հետո, շատ հարցեր արագ և շահավետ լուծումներ կստանան, և հնարավոր կլինի զգալիորեն բարելավվել Հայաստանի ու Արցախի ջախջախված դիրքերը:
Շատերն ասում են, “- դե ի՞նչ անի խեղճ Նիկոլը, ամբողջ աշխարհը խառնվել է իրար, ու իրանից կախված բան չկա: Ստիպված է ենթարկվել դրսի ուժերին”:
Պատասխանը մեկն է. Նիկոլը պետք է անհապաղ հրաժարական տա, հանուն Հայրենիքի, հանուն ՀՀ քաղաքացիների կյանքերի: Այլապես, կապիտուլյացված Նիկոլով մեր երկիրը չի ունենալու խաղաղ ապագա, և դա առավել քան ցայտուն երևում է:
Իսկ այսօրվա քաոտիկ աշխարհում, եթե Հայաստանն ունենա նոր, քաղաքականապես ամուր և փորձառու իշխանություն, ապա հենց համաշխարհային խառնաշփոթը կարող է լավ հնարավորություն դառնալ երկրի շահերն առաջ տանելու համար, երբ ունես կողքիդ կանգնած դաշնակից և ունես քո իրավիճակը շատ լավ հասկացող բարեկամ պետություններ:
Աշխարհը հասկանում է, որ արցախյան 44-օրյա պատերազմի ելքն առնվազն անարդար էր, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրավունք չունեին խախտել ԵԱՀԿ ՄԽ կողմից առաջ տարվող խաղաղ կարգավորման և ինքնորոշման իրավունքի իրացման նախապատրասված գործընթացը: Բոլոր լավ հասկանում են, որ անարդար են եղել հայ ժողովրդի նկատմամբ և չեն ցանկանում, որ այս պայքարից շահած դուրս գա միայն Ադրբեջանն ու Թուրքիան:
Քաղաքակիրթ ու քաղաքական աշխարհը միայն մի բան չի հասկանում. առ այսօր ի՞նչ գործ ունի կապիտուլյացված և թրքահպատակ իշխանությունը Հայաստանի կառավարման ղեկին: Սա հայ ժողովրդի խնդիրն է և հանուն երկարատև խաղաղության` այսօր այն պետք է լուծվի»: