Կայացել է Գարաժ Մաստերս Մոլի կարատեի գավաթի առաջնությունը (ֆոտո)
Գարաժ Մաստերս Մոլում այսօր տեղի ունեցավ Հայաստանի Այկիկենդո կարատեի ազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպված Գարաժ Մաստերս Մոլի կարատեի գավաթի առաջնությունը: Մասնակցում էին ինչպես Երևանի, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից ժամանած մարզիկներ և մարզուհիներ։
Թիմային գավաթի 3-րդ տեղը զբաղեցրեց ՀԱԹ մասնաճյուղի թիմը, 2-րդ տեղը՝ Գավառի թիմը և 1 ին տեղը կենտրոնական մարզադպրոցի սաները, իսկ փոխանցիկ գավաթը մնաց Գարաժ Մաստերս Մոլ առևտրաժամանցային համալիրի թանգարանում գալիք տարի շարունակելու նպատակով։
Մրցաշարի նպատակը համալրել հավաքական թիմ, որը կմասնակցի աշխարհի և եվրոպայի առաջնությանը: