Ծնունդդ շնորհավոր, լեգենդար Հովազ, մենք քո հետնորդ Հովազներս կիսատ չենք թողնի քո երազած Հայաստանը մեր սերունդներին նվիրելու գործը. Սերոբ Գասպարյան
Չնայած որ, ՍԵՎ ՀՈՎԱԶ Լեգենդար հրամանատարի, ( կամանդիրի) իրական ծննդյան օրը դեկտեմբերի 1-ին է, բայց անձնագրով ապրիլի 11-ին է նշված, մենք միշտ նշել ենք երկու անգամ, ես ուզում եմ շնորհավորել համայն հայությանը որ մեր մեջ ծնվել են, ծնվում են և պիտի ծնվեն, պատմության մեջ իրենց ձեռագիրը թողած անհատներ, ովքեր դարեր շարունակ իրենց գործով մկրտում են սերունդներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը:
Հայրենիքի և հավատի համար չխնայել նույնիսկ հարազատ որդուն։ Ծնունդդ շնորհավոր, լեգենդար Հովազ, դու մեզ հետ ես և մեր մեջ, քո անունը կմնա սերունդների սրտի մեջ և շուրթերի վրա։ Գիտեմ, որ երկնքից հետևում ես մեզ, մենք քո հետնորդ ՀՈՎԱԶՆԵՐՍ կիսատ չենք թողնի քո երազած Հայաստանը մեր սերունդներին նվիրելու գործը։ Կարոտում ենք քեզ շատ ախպերս, շուտով նորից միասին կլինենք Աստծո տան մեջ։ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ ՉԵՆ ԴԱՎԱՆԱՓՈԽՎՈՒՄ։