Թուրքիայի կառավարության նիստի օրակարգում կքննարկվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Ապրիլի 12-ին տեղի ունենալիք Թուրքիայի կառավարության նիստի օրակարգում լինելու են ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունենալիք նիստին արտաքին թեմաների շարքում քննարկվելու է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Քննարկվելու են նաև ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության վերջին զարգացումները և նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելուն միտված Անկարայի դիվանագիտական ջանքերը:
Նշվում է, որ նիստի ավարտին Էրդողանը հանդես կգա ուղերձով։