Մոսկվան ասում է, որ Կիևի հետ բանակցություններն ավարտելու պատճառներ չկան
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան աջակցում է Կիևի հետ բանակցությունների հետագա շարունակմանը։ Այս մասին նա հայտարարել է «Ռոսիա-24»-ի եթերում։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է, որ մենք նախընտրում ենք բանակցությունները։ Այս պահին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաղորդակցությունը դադարեցնելու պատճառ չկա»,- ասել է ռուս նախարարը։
Լավրովն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «ուկրաինական կողմը ամեն անգամ խույս է տալիս». «Բայց մենք համբերատար և համառ մարդիկ ենք»։