«Բարսելոնան» իր անպարտելիության շարքը հասցրեց 15 հանդիպման
Լա Լիգայի 31-րդ տուրի խաղում կատալոնական ակումբը հյուրընկալվելիս հաղթեց «Լեւանտեին» (3:2):
Մարզիչ Չավիի թիմն այժմ 15 խաղ անընդմեջ անպարտելի է բոլոր մրցաշարերում:
Բարսելոնան տարավ տասնմեկ հաղթանակ և չորս անգամ ոչ-ոքի խաղաց։
Թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 14-ին։ Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնայի» մրցակիցը կլինի «Այնտրախտը»։