Մյուլերը կավարտի կարիերան այստեղ․ «Բավարիայի» նախագահ
«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները խոսել է հարձակվող Թոմաս Մյուլերի ապագայի մասին։
«Ես խորապես հավատում եմ, որ Մյուլերը պատկանում է «Բավարիային» և որ նա կավարտի կարիերան այստեղ»,- ասել է Հայները Bayerischer Rundfunk-ին տված հարցազրույցում։
Գերմանիայի հավաքականի 32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: