Վրաստանին ԵՄ անդամակցության հարցաթերթիկ են հանձնել
Ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիին է հանձնել հարցաթերթիկ՝ կապված Լյուքսեմբուրգում ԵՄ անդամակցության Թբիլիսիի դիմումի հետ։
Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարցաթերթիկը բաղկացած է 40 էջից և 369 հարցից, որոնց պետք է պատասխանի վրացական ղեկավարությունը։
Պատասխաններից հետո ԵՄ-ին Վրաստանի հնարավոր անդամակցության հարցը կքննարկվի կազմակերպության՝ հունիսին կայանալիք գագաթնաժողովում։