Զելենսկին խոսել է Ուկրաինայի երկինքը փակելուց ՆԱՏՕ-ի մերժման մասին
«Ուկրաինան իրավական պահանջ չունի ՆԱՏՕ-ի կողմից երկրի երկինքը փակելուց հրաժարվելու վերաբերյալ, սակայն աշխարհը պատասխանատու է նրա գործողությունների համար»: Այս մասին CBS-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինական պետության ղեկավարը նշել է, որ հասկանում է երկրների ղեկավարների մտավախությունը, որ համաշխարհային պատերազմ կարող է սկսվել։
«Եվ ես չեմ կարող ամեն օր ճնշում գործադրել նրանց վրա, իրենց երկրների ժողովուրդների վրա։ Որովհետև բոլորը վախենում են պատերազմից։ Բայց արդյո՞ք աշխարհը պատասխանատու է: Կարծում եմ, որ այդպես է: Ամեն օր կանգնիր հայելու առաջ և հարցրու՝ կարո՞ղ ես ինչ-որ բան անել, թե՞ ոչ։ Դուք այնտեղ հայելու մեջ կգտնեք այս հարցերի պատասխանը և այն, թե ով եք դուք»,- ասել է Զելենսկին։