Ուկրաինան կստանա 50 գերմանական Leopard 1 տանկ
Գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնն Ուկրաինային կմատակարարի օգտագործված Leopard 1 տանկեր, որոնցից առաջինը կարող է մատակարարվել վեց շաբաթից, Handelsblatt-ին հայտնել է կոնցեռնի գործադիր տնօրեն Արմին Փափերգերը։
Deutsche Welle-ն գրում է, որ ընդհանուր առմամբ կարելի է խոսել մի շարք երկրների բանակների հին պաշարներից երեք ամսվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերին մինչև 50 Leopard 1 տանկ մատակարարելու մասին։
Ըստ Papperger-ի՝ ուկրաինացի զինվորները կարող են մի քանի օրից վարժեցնել Leopard 1-ը շահագործելու համար, իսկ տանկերի վիճակը ներկայումս ստուգվում է։