Բորելը կոչ է արել ԵՄ երկրներին տրամադրել Ուկրաինային անհրաժեշտ սպառազինություն
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել ԵՄ երկրներին տրամադրել Ուկրաինային այն բոլոր սպառազինությունները, որոնք նրանք խնդրում են, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Bloomberg-ին։
Աղբյուրների համաձայն՝ Կիև կատարած այցից հետո եվրոպական դիվանագիտության ղեկավարը դիմել է ԵՄ երկրներին՝ խնդրելով զենք տրամադրել Ուկրաինային։
Մասնավորապես, Բորելը եվրոպացի դիվանագետներին ասել է, որ որոշում պետք է կայացվի ոչ թե շաբաթների, այլ առաջիկա օրերին։