Մրցույթը հաղթողին ասե՞լ եք, որ գլխառադ չանի. Երևանի քաղաքապետ
Հանրապետության հրապարակի մետրոյի քարե շինության հիմնանորոգման մրցույթը կայացել է, երաշխիքներն էլ կներկայացնեն, որ պայմանագիր կնքենք: Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ զեկուցեց Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Սաֆարյանը:
«Աշխատանքները հիմա անգործության փուլում են»,- նշեց նա։
Ի պատասխան՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց․
«Հաղթող կազմակերպությանն ասել եք, չէ՞, որ Հանրապետության հրապարակի հարակից տարածքն է, նշանավոր տարածք է, նորմալ պետք է աշխատանքներ իրականացնեն, գլխառադ չպետք է անեն ու նմանատիպ բաներ։ Իրենց զգուշացրեք, որ, եթե մի բան այնպես չգնաց, գալու են ստուգեն՝ ձեզ էլ հետը, մի բան այնպես չլինի, բանկային երաշխիքը շատ արագ քաշելու ենք մենք, շա՛տ արագ»։