Մակրոնն ու Մարի Լը Պենն անցել են նախագահական ընտրությունների հաջորդ փուլ
Կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում առաջատար է Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը։ Այդ մասին են վկայում քաղաքապետարանների կողմից տրամադրված արձանագրությունների 100%-ի մշակման արդյունքները, գրում է Le Figaro-ն։
Մակրոնը հավաքել է ձայների 27,6%-ը՝ երեք միավորով ավելի, քան հինգ տարի առաջ կայացած ընտրություններում։
Երկրորդ տեղը զբաղեցրել է ծայրահեղ աջ «Ազգային հանրահավաք» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը, ով ստացել է ընտրողների 23,41 տոկոսը։ Նա նաև 2 կետով բարելավել է իր արդյունքը նախորդ ընտրությունների համեմատ։
Երրորդ տեղում «Invictus France»-ի ձախակողմյան թեկնածու Ժան-Լյուկ Մելենշոնն է՝ 21,95 տոկոս՝ ավելին, քան նրա համար կանխատեսել էին էքզիթ փոլերը։