Մենք կազատագրենք Լուգանսկը և Դոնեցկը, սա Վլադիմիր Պուտինի առաջադրած խնդիրն է. Կադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հերթական անգամ հայտարարել է Կիևի վրա հարձակման մասին։ Այս մասին նա հայտնել է Telegram-ում իր տեսաուղերձում։
Կադիրովը միաժամանակ խոսել է Դոնեցկն ու Լուգանսկը «ազատագրելու» ծրագրերի մասին։
«Մենք կազատագրենք Լուգանսկը և Դոնեցկը, սա Վլադիմիր Պուտինի առաջադրած խնդիրն է։ Եվ հետո մենք կվերցնենք Կիևը և մնացած բոլոր քաղաքները»,- ասաց նա։