Իսրայելում հարձակման փորձ է կանխվել
Աշկելոնի (քաղաք Իսրայելի հարավ-արևմուտքում, որը գտնվում է Միջերկրական ծովի ափին) մուտքի մոտ հարձակման փորձ է արվել, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ենթադրյալ արաբը փորձել է հրազեն գողանալ իսրայելցի զինվորականից։ Կասկածյալը տեղում վնասազերծվել է։
Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է տեղեկությունը. «Իսրայելական պաշտպանության բանակի սպան Աշկելոն քաղաքի մոտ կանխել է զենքի հափշտակման փորձը։ Կասկածյալը վնասազերծվել է»։