Ծաղկազարդն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է «քրիստոնյաների» առևտուրը. Երևանը` տոնից հետո (լուսանկարներ)
Ֆեյսբուքյան օգտատերերը հրապարակել են երեկոյան Երևանի լուսանկարներ` Ծաղկազարդից հետո։
Նկարներում այդպես էլ չվաճառաված ու իրենց տիրոջը չգտած, տոնը խորհրդանշող ծաղկեպսակներ ու ճյուղեր են...
Ավելորդ է նկարագրել, թե ինչ անփութությամբ են դրանք արկղերի հետ նետվել փողոցի մայերին։
Հարկ է նկատել, որ ամեն անգամ այս տաղավար տոնին փողոցների մայթերին եռուզեռ է։
Սա ու նա` եվ հասցնում է, դեռ նախորդ օրը գտնում են ու տառաացիորեն մերկացնում քաղաքի ուռենիները, որպեսզի եկեղեցի գնացող քրիստոնյաներին վաճառեն ու փող աշխատեն։
Ու քանի որ ամեն անգամ, պատկան մարմինները աչք են փակելով այս վանդալիզմի վրա` հավանաբար թույլ տալով մարդկանց մի երկու դրամ աշխատել, ուստի վանդալների աչքածակությունն ու ագահությունը հասնում է գագաթնակետին։
Ար դյունքում, ուռենու ճյուղերից մեծ քանակությամբ պատրաստված ու այդպես էլ չվաճառված ծաղկեպսակները, արկղերի հետ միասին, դեն են շպրտվում` Ծաղկազարդ տոնից թողնելով դառը իրականությունը։
Ու քանի դեռ կա հայի քրիստոնյաների այս տեսակը` շարունակվելու է արժեզրկվել ու ի չիք ածվել մեր հայկական մշակույթը, ավանդույթները, վարքն ու բարքը...

