ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինային տրամադրել «անհրաժեշտ սպառազինություն». Սալիվան
ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինային տրամադրել «անհրաժեշտ սպառազինություն»՝ Ռուսաստանից պաշտպանվելու համար, կիրակի օրը հայտարարել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, հայտնում է Reuters-ը։
Սալիվանն ասել է, որ Բայդենի վարչակազմը ավելի շատ զենք կուղարկի Ուկրաինա, որպեսզի թույլ չտա Ռուսաստանին նոր տարածքներ գրավել և ռուսական զորքերի կողմից հարձակվել խաղաղ բնակչության վրա:
«Մենք Ուկրաինային կտրամադրենք այն սպառազինությունը, որն անհրաժեշտ է ռուսական զորքերի դեմ հակահարված տալու համար և թույլ չտալ նրանց գրավել ավելի շատ քաղաքներ», - ասել է Սալիվանը՝ ելույթ ունենալով ABC հեռուստատեսային ծրագրում: