Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողներիՌուբեն Ռուբինյանն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանինՊայթյուն Աթենքի կենտրոնում. կան վիրավորներՔննիչ հանձնաժողովի ստեղծումը նշանակում է, որ իշխանությունը պլանավորում է Վեհափառին ու բարձրաստիճան հոգևորականներին մոտ օրերս «բերման ենթարկել» ԱԺ․ Նարեկ Մալյանը պայքարի ծրագիր ունի Սերժ Սարգսյանը «մենք» ասելով՝ նկատի ուներ ՀՀ-ն, Արցախն ու հայ ժողովուրդը, իսկ Փաշինյանը՝ Հայաստանն ու Ադրբեջանը. ՇարմազանովՀայկազովի պայթյnւնը Արցախում տեղի ունեցած պшտերազմի և դրան հաջորդած բռնագшղթի շարունակությունն էր, և այն հարկ է դիտարկել հենց այդ համատեքստում. Մանե ԹանդիլյանՊահանջում ենք դատախազությունից և ՀԿԿ-ից քննել ՀԱԵ-ի վերաբերյալ զեկույցի օրինականությունը․ «ՀայաՔվե»Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբՆրանց, ում խնայել էին փամփուշտն ու արկը, տարավ կրակը… արցախցի կնոջ հիշողությունը
ՀՀ-ում սպասում են hակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Փաշինյան
Ադրբեջանում մոտ 23 տոկոսով ավելացրել են զինծառայողների աշխատավարձերըՓաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՏոկաևինԽուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Սայաթ-Նովա գյուղումՓաստացի Նիկոլը գնացել-հասել է Նյու Յորք, որպեսզի ՄԱԿ-ի ամբիոնից պատմի Ադրբեջանի ու Թուրքիայի հետաքրքրությունների մասին. Զաքարյան
Կարծում եք՝ պատից նկարը հանելով՝ հերոսի՞ն էլ եք ջնջելու. ջնջել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարը
Իսկ բանակում տասնյակ մահերի մասին ո՞վ պիտի զեկույց պատրաստի ու ազատի այդ աղետից. Տեր Պսակ«Վերջին հանգրվան» ներկայացմամբ Վանաձորի «Բոհեմ»-ը հանգրվանեց ԻջևանումՀրդեհ՝ թեփով ու ալյուրով բեռնված բեռնատարում2023-ի այս օրը Արցախում քաnu էր, դժnխք էին դարձրել Արցախը. Մետաքսե Հակոբյան
9-ամյա հայ երեխան հшրձшկման է ենթարկվել Իսրայելում. նրա վրա պղպեղի սփրեյ են փչել (տեսանյութ)
Վտանգը կանխելու նպատակով Աշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից․ ՆԳՆ300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է. որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. ԱբրահամյանՍպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը. ՓաշինյանՀիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են. Փաշինյան
Անհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան
Հունիսի 7–ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկեց «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին․ Փաշինյանի ելույթը ՄԱԿ ԳԱ-ում
Շառից, փորձանքից, իշխանությունից հեռու. «Հրապարակ»Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպելԱլավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»Պաշտոնը «ժառանգություն է թողնելու». «Հրապարակ»ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը
Հասարակություն

Երևանում կանցկացվի հեղինակավոր «ԱյՍիՓիՍի» մրցույթի տարածաշրջանային եզրափակիչ փուլը

Ծրագրավորման միջազգային թիմային ICPC («ԱյՍիՓիՍի») մրցույթի՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլը կանցկացվի 2022 թ.-ի ապրիլի 13-ին միաժամանակ 5 քաղաքներում՝ Սանկտ Պետերբուրգ, Բառնաուլ, Ալմաթի, Մինսկ և Երևան։ Երևանյան մրցույթի կազմակերպիչներն են Երևանի պետական համալսարանը և CodeSignal («ՔոդՍիգնալ») ընկերությունը։

Մրցույթին մասնակցում է 111 երկիր՝բաշխված ըստ տարածաշրջանների։ Այս օլիմպիադայում Հայաստանը հանդես է գալիս Հյուսիային Եվրասիայի տարածաշրջանի կազմում, որտեղ մրցում են նաև Ռուսաստանի, Ղազախստանի, ՀՀ հարևան պետությունների, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Մերձբալթյան երկրների ներկայացուցիչները։ Եվրոպական տարածաշրջանի կազմում են ընդգրկված Ուկրաինան և Մոլդովան։

Մրցույթն անցկացնելու են Սանկտ Պետերբուրգից ժամանած Գենադի Վլադիմիրի Կորոտկևիչը և Դմիտրի Ֆիլիպովը։ Գ․ Կորոտկևիչը աշխարհի ամենատիտղոսակիր օլիմպիականն է։ Նա դպրոցական միջազգային օլիմպիադայի (IOI) ռեկորդակիրէ (6 ոսկեև 1 արծաթեմեդալ)։ Երեք անգամ եղել է բացարձակ հաղթող։ ICPC-ի կրկնակի չեմպիոն է (երրորդ անգամ մասնակցել չի թույլատրվում)։

«Նրանք ապրիլի 11-ին պետք է գան ԵՊՀ և համակարգիչների դահլիճում նախապատրաստեն համակարգիչները։ Յուրաքանչյուր թիմի տրվելու է մեկ համակարգիչ(թիմում երեք հոգի են)։ Գ․ Կորոտկևիչը և Դ․ Ֆիլիպովըհամակարգիչներում տեղադրելու են բացառապես օլիմպիադայի համար նախատեսված ծրագրեր։ Ապրիլի 12-ին անցկացվելու է փորձնական փուլը, իսկ հիմնական մրցույթը տեղի կունենա ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-16:00: Իրենք տպելու և բաժանելու են խնդիրներ, ապա հետևելու են մրցույթի ընթացքին», - նշեց ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը։

«Օլիմպիական ծրագրավորման շարժման հիմնական աջակցողը Հայաստանում արդեն երկար տարիներ«ՔոդՍիգնալ»ընկերությունն է։Մեր աշխատակիցներից շատերը տարբեր համալսարանների թիմերի անդամներ են կամ թիմերի մարզիչներ։ «ՔոդՍիգնալի» հիմնադիրներ Տիգրան Սլոյանը և Արամ Շատախցյանը ևս ժամանակին ակտիվորեն ներգրավվել են օլիմպիական շարժմանը՝ մասնակցելով մաթեմատիկայի և ինֆորմատիկայի օլիմպիադաների, որոնց թվում է ICPC-ն», - նշել է «ՔոդՍիգնալ» ընկերության ինժեներական տնօրեն, Հայաստանի գրասենյակի ղեկավար Էդուարդ Փիլիպոսյանը։

Մրցույթին Հայաստանը ներկայացնող 13 թիմերն ընտրվել են նախորդ փուլի արդյունքների հիման վրա։ Այս փուլում ԵՊՀ-ից մասնակցելու է 4 թիմ, Հայ-ռուսական համալսարանից՝ 3 թիմ, մեկական թիմեր ՀԱՀ-ից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից, Եվրոպական համալսարանից, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, Գորիսի պետական համալսարանից, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից։

Մրցույթի ընթացքում, բացի տարածաշրջանային փուլի հաղթող 12 մեդալակիրներին որոշելուց, որոշվելու են նաև եզրափակիչ փուլի մասնակիցները։ Եզրափակիչը տեղի է ունենալու 2023 թվականին Եգիպտոսում։

Հիշեցնենք, որ ICPC-ն ծրագրավորման ալգորիթմիկ մրցաշար է՝ նախատեսված ուսանողների համար։ Մրցույթի ընթացքում տարբեր համալսարաններ ներկայացնող թիմերը փորձում են լուծել իրական խնդիրներ՝ զարգացնելով այնպիսի որակներ, ինչպիսիք են համագործակցությունը, ստեղծարարությունը, նորարարությունը և ճնշման տակ աշխատելու կարողությունը: Անընդհատ վարժման և մրցումների միջոցով թիմերը մարտահրավեր են նետում միմյանց՝ հնարավորինս բարձրացնելով նշաձողը։ Այսպիսով՝ ICPC-ն աշխարհի ամենահին, ամենամեծ և ամենահեղինակավոր ծրագրավորման մրցույթներից է։