Հայաստանի ֆուտզալի թիը հաղթել է բուլղարացիներին՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր
Բուլղարիայում անցկացվող ֆուտզալի աշխարհի առաջնության որակավորման փուլի C խմբի մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցել է բուլղարացիների հետ՝ առավելության հասնելով 3։0 հաշվով։
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը, 6 միավորով խմբի առաջատարն է եւ նվաճեց հաջորդ ընտրական փուլի ուղեգիր։ Առաջին տուրում Հայաստանի 11։0 հաշվով հաղթել էր շոտլանդացիներին։
Երրորդ տուրում Հայաստանի հավաքականն ապրիլի 11-ին մրցելու է 2։0 հաշվով բուլղարացիներին և 4։1 հաշվով շոտլանդացիներին հաղթած Կոսովոյի թիմի հետ;Կոսովոն ևս հաջորդ փուլի ուղեգիր է վաճել։