ֆուտզալի Հայաստանի թիմը հաղթել է բուլղարացիներին
Բուլղարիայում անցկացվող ֆուտզալի աշխարհի առաջնության որակավորման փուլի C խմբի մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցել է բուլղարացիների հետ եւ առավելության հասել 3։0 հաշվով։
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը, 6 միավորով գլխավորելով խումբը, նվաճել է հաջորդ ընտրական փուլի ուղեգիր։ Առաջին տուրում Հայաստանի 11։0 հաշվով հաղթել էր շոտլանդացիներին։