Tesla-ն կստեղծի առանց վարորդի «հատուկ» տաքսի
Չնշելով ժամկետները՝ Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկ ասել է՝ առանց վարորդի «հատուկ» տաքսի կստեղծվի, որը «ֆուտուրիստական տեսք» կունենա:
«Լիակատար ինքնավարում։ Լինելու է հատուկ ռոբոտաքսի»,- ասել է Մասկը։
Այս տարի Tesla-ն ընդլայնելու է Հյուսիսային Ամերիկայում իր «Full Self-Driving» ծրագրային ապահովման բետա-տարբերակը։ Tesla-ն այժմ 12 000 դոլարով վարորդին օգնելու առաջադեմ համակարգեր է վաճառում՝ խոստանալով էլ ավելի բազմաթիվ գործառույթներ։ Ծրագրային ապահովումը ավտոմեքենաներն ինքնավար չի դարձնում եւ պահանջում է, որպեսզի վարորդը վերահսկի։ 2020թ. վերջին թողարկված բետա-տարբերակը նպատակ ունի օգնել մեքենաներին՝ ավելի լավ կողմնորոշվել քաղաքի փողոցներում։
Ըստ Մասկի՝ եկող տարի Tesla-ն կսկսի իր Cybertruck-ի հումանոիդ ռոբոտի՝ Optimus-ի արտադրությունը։