Նոր Fiat Topolino-ն կներկայանա որպես Citroen Ami մոդելի հերթական տարբերակ
Мотор-ը գրում է՝ մեքենաշինական Fiat ընկերությունը կարող է վերակենդանացնել Topolino պատմական անունը: 1936-1955 թթ. այդպես էին կոչվում ընկերության սեդանները, ռոդսթերները եւ այլ մոդեներ: Սակայն այժմ այդ անվանումը կարող է ստանալ Citroen Ami/Opel Rocks-e էլեկտրամեքենան: Իտալական մոդելը կառանձնանա սրահի տեսքով, կտորե տանիքով, սակայն տեխնիկական առումով, մեքենան, ամենայն հավանականությամբ, անփոփոխ կմնա:
Automotive News Europe-ի տվյալներով՝ նոր Fiat Topolino-ն կներկայանա որպես Citroen Ami մոդելի հերթական տարբերակ: Ֆրանսիական էլեկտրամեքենան արդեն երկվորյակ եղբայր ունի՝ Opel Rocks-e-ն, ինչպես նաեւ բեռնատար տարբերակ:
«Մկնիկը» կզինվի էլեկտրաշարժիչով եւ 5.5 կիլովատտ/ժամ հզորությամբ մարտկոցով: Առանց վերալիցքավորման այն կկարողանա մինչեւ 75 կմ տարածություն անցնել: