Զելենսկին հավատում է իր երկրի հաղթանակին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է՝ չի փորձի կանխատեսել իրադարձությունների զարգացումը Ուկրաինայի արևելքում, որտեղ ռուսական բանակը զորքեր է կենտրոնացնում, սակայն ընդգծել է՝ հավատում է իր երկրի հաղթանակին։
«Մենք տեսնում ենք կարևոր ճակատամարտի նախապատրաստություն Արևելյան Ուկրաինայում։ Չեմ ցանկանում պատասխանատվություն ստանձնել կանխատեսումների համար: Ես կարող եմ պատասխանատվություն կրել պետության պաշտպանության և այն պայքարի համար, որը մենք անընդհատ ցույց ենք տալիս»,- ասել է Զելենսկին ավելացրել՝ այո, զուգահեռաբար արևելքում և հարավում կա զորքերի, տեխնիկայի, զինված մարդկանց կուտակումներ, որոնք պատրաստվում են գրավել իրենց տարածքների մեկ այլ հատված։
«Դժվար մարտ է լինելու, մենք հավատում ենք մեր պայքարին ու հաղթանակին։ Մենք պատրաստ ենք կռվել և միևնույն ժամանակ փնտրել որոշակի դիվանագիտական ուղիներ, որոնք կարող են կանգնեցնել այս պատերազմը։ Առայժմ մենք խոսում ենք նաև զուգահեռ երկխոսության մասին»,- ավելացրել է Ուկրաինայի նախագահը։