Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին կմեկնի Ալժիր
Հղում անելով սեփական աղբյուրներին, Reuters-ը հայտնում է՝ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին երկուշաբթի կմեկնի Ալժիր՝ գազի ներկրման վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու:
Կառավարության աղբյուրը հայտնել է՝ Դրագիի պատվիրակության մեջ կներառվեն իտալական էներգետիկ Eni խմբի ղեկավար Կլաուդիո Դեսկալցին, արտաքին գործերի նախարար Լուիջի դի Մայոն եւ էներգետիկ անցման նախարար Ռոբերտո Չինգոլանին: