«Մալյորկան» գերազանցել է Մադրիդի «Աթլետիկոյին»
Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում չեմպիոն «Աթլետիկոն» հյուրընկալվել է «Մալյորկային»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը պարտություն է կրել նվազագույն հաշվով։
68-րդ րոպեին Կոսովոն ներկայացնող հարձակվող Վեդատ Մուրիկին աչքի է ընկել 11 մետրանոցով:
«Աթլետիկոն» 57 միավորով չորրորդն է, «Մալյորկան»՝ 17-ը: 57 միավոր ունի նաև երրորդ տեղում գտնվող «Բարսելոնան», որը 2 հանդիպում քիչ է անցկացրել։