Genesis Armenia-ն Արցախում պատմության ուսուցիչների համար կրթական նոր ծրագիր է սկսում
Ստեփանակերտում մեկնարկել է Արցախի պատմության ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: Այն նպատակ ունի ժամանակակից դասավանդման մեթոդների վերաբերյալ գիտելիք, փորձ ու հմտություններ փոխանցել ուսուցիչներին՝ մասնավորապես Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական, անվտանգային և տեղեկատվական ոլորտները ներկայացնելիս։
Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված եռօրյա դասթացի մասնակիցները Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների «Հայոց և համաշխարհային պատմություն» առարկաների մոտ երկու տասնյակ ուսուցիչներն են։