Միջադեպ` Բևեռի հանրահավաքի ժամանակ. տղամարդը հարվածել է մի աղջկա. նրան բերման են ենթարկել (տեսանյութ)
Ազատության հրապարակում ժամը 15:00-ից ընթացող հանրահավաքի ընթացքում, քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել:
Ոստիկանությունից 168.am-ին փոխանցեցին, որ Ազատության հրապարակում հավաքի մասնակից աղջիկներից մեկը մոտեցել ու մատնացույց է արել իրեն հարվածած մի տղամարդու: Ոստիկանությունը տղամարդուն բերման է ենթարկել, և դրան փորձել է խոչընդոտել հավաքի մասնակից մեկ այլ տղամարդ: Բերման են ենթարկել նաև ոստիկանների աշխատանքը խոչընդոտողին: