Այս իշխանության գոյությունը մեր քաղաքական դաշտում մեզ տանում է վերջնական կործանման. Հենրիխ Դանիելյան (տեսանյութ)
«Նիկոլի վարած բանակցությունները միշտ էլ մեր համար ձեռնտու չեն եղել, իսկ այս վերջին բանակցություններն աղետալի են»: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը:
Նա նկատեց, որ Փաշինյանը Մինսկի խմբին դուրս է թողել բանակցություններից ու դրանք իր հայեցողությամբ է առաջ տանում, որից հայ հասարակությունը տեղեկություն չունի և դա էր ընդդիմության հրավիրած հանրահավաքի պատճառը:
Հենրիխ Դանիելյանի խոսքով, իշխանությունները հանգիստ են վերաբերում Արցախի դրոշը պղծող մարդկանց, բայց բանտ են նստեցնում Հայաստանի դրոշը բարձրացնողին»,-հայտարարեց ՀՀԿ ԵԿ ղեկավարը և հավելեց
«Սրանց գոյությունը մեր քաղաքական դաշտում մեզ տանում է վերջնական կործանման»,-ասաց նա:
Հենրիխ Դանիելյանի նկատում է՝ հայկական կողմն անընդհատ գնում է զիջումների և մեր պետականությունը վտանգի տակ է դնում:
«Հայ-ադրբեջանական բանակցություններն այնպիսի փուլ են մտել, որ անգամ ՌԴ-ն չի հասկանում, թե ինչ է կատարվում և երկկողմ հարաբերույուններն անկում են ապրում, քանի որ ռուսական կողմը չի վստահում գործընկեր երկրի կառավարությանը»,-ասաց նա: