Մենք դավաճան մարդասպանների հետ սեղան չենք նստում. զոհվածի մայրը՝ Աննա Հակոբյանին
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի մայրը, անդրադառնալով Աննա Հակոբյանի՝ կանանց տոների առիթով կազմակերպած խնջույքներին, ֆեյսբուքյան իր էջում արգահատանքով եւ խիստ քննադատությամբ է խոսել Փաշինյանի եւ նրա տիկնոջ մասին:
Նա մասնավորապես գրել է. «ՏՂԱՅԻՍ՝ ԳևՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆԻ ԱՐՅՈՒՆԸ ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ... Մեր ընտանիքին մի անհանգստացրեք ձեր խորոված, քյաբաբի հրավերներով: Մենք դավաճան մարդասպանների հետ սեղան չենք նստում, թուրքը չունի, չի ունեցել և չի էլ ունենալու տեղ մեր շարքերում: Սեղան նստում են, կամ հաց կիսում բարեկամ, հարազատների հետ: Ձեր հրավերներն անգամ մինչև վերջ լսելու ցանկություն չկա, թուրքն իմ թշնամին է, թուրքին սատարողները` նույնպես»: