Տրագիկոմիզմ է. Փաշինյանի ... թափ տալը համարում են քաղաքական հայտարարություն, իսկ նրան պատասխանողին` մեղադրյալ․ Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին՝ մեղադրյալի կարգավիճակով։ Պատճառը 2021թ․ նոյեմբերի 25-ին ԱԺ ամբիոնից ունեցած կոշտ ելույթն է։
ՔԿ-ից դուրս գալուց հետո Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանը` անդրադառնալով քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը:
«Մեր արդարադատության վիճակը շատ դաժան է, որ երբ լրատվամիջոցներից մեկը հարցում էր ուղղարկել ոստիկանություն, թե ինչպես են արձագանքել, երբ Փաշինյանը շատ հասցեական ասում էր՝ «մատ եմ թափ տալիս, թե պետք լինի ուրիշ բան էլ թափ կտամ», պատասխանել էին՝ դա հասցեական չի։ Պետք է տգետ լինես, որ այդպես ասես, անուղղակիորեն ընդունելով, որ դա խուլիգանական վարքագիծ է։ ՄԻՊ-ն էլ այդ նույն հարցով ասել է, թե դա քաղաքական հայտարարություն է, այսինքն սեռական բնույթի հայտարարությունները ՄԻՊ-ը դիտում, որպես քաղաքական հայտարարություն, իսկ նրան պատասխանողին մեղադրյալ են նշանակում։ Ես արհամարհում եմ նման դատական համակարգը»։