Միլանը ամռանը պատրաստ է տրանսֆերների վրա ծախսել մոտ 100 մլն եվրո
Լրագրողները տեղեկացել են, թե ինչքան են պատրաստ «Միլանի» ղեկավարները ծախսել տրանսֆերների վրա ամռանը:
Ինչպես հայտնում է Gazzetta dello Sport-ը՝ միլանյան թիմն ամռանը պատրաստ է տրանսֆերների վրա ծախսել մոտ 100 մլն եվրո։
Այս գումարով միլանյան ակումբը ցանկանում է ձեռք բերել «Լիլի» պաշտպան և կիսապաշտպան Սվեն Բոտմանին ու Ռենատո Սանչեսին, «Սասուոլոյի» հարձակվող Ջանլուկա Սկամակային և «Լիվերպուլի» հարձակվող Դիվոկ Օրիջիին։