ՊՍԺ-ն փորձում է թիմում պահել Կիլիան Մբապեին
Ֆրանսիական ակումբը պատրաստ է հարձակվողին 150 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 180 միլիոն եվրո) բոնուս առաջարկել՝ համոզելու նրան երկարաձգել պայմանագիրը ևս երկու սեզոնով:
Նախկինում ՊՍԺ-ն Կիլիանին առաջարկել էր 125 միլիոն ֆունտ (մոտ 150 միլիոն եվրո) բոնուս, սակայն այժմ պատրաստ է այն ավելացնել ևս 25 միլիոն ֆունտով (գրեթե 30 միլիոն եվրո), գրում է լրագրող Գիլյեմ Բալագեն BBC-ի համար։