Այսօր Ուկրաինան այլ ելք չունի, քան նստել բանակցությունների սեղանի շուրջ. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը մտադիր է շարունակել բանակցությունները Մոսկվայի հետ։ Ինչպես հայտնում է TACC-ը՝ այս մասին նա ասել է գերմանական Bild թերթին տված հարցազրույցում։
«Այսօր Ուկրաինան այլ ելք չունի, քան նստել բանակցությունների սեղանի շուրջ»,-TACC-ը մեջբերում է Ուկրաինայի ղեկավարի խոսքերը:
Ավելի վաղ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինային մեղադրել էր բանակցությունները ձգձգելու և Ստամբուլում ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններից հեռանալու մեջ։ Կիևը ներկայացրել է Ռուսաստանի հետ համաձայնագրի նոր նախագիծ, որում, մասնավորապես, փոխվել են երաշխավոր երկրների հետ զորավարժությունների համակարգման, ինչպես նաև Ղրիմի տարածքին երաշխիքներ չտարածելու մասին կետերը։ Մոսկվան դա «անընդունելի» է անվանել այն իրավիճակը, երբ ուկրաինական իշխանությունները «նոր նախապայմաններ են կուտակելու»։