2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 250 հազար 798 զբոսաշրջիկ. Քերոբյան (լուսանկար)
2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 250 հազար 798 զբոսաշրջիկ։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Ըստ ներկայացված տվյալների՝ 2021-ի նույն ժամանակահատվածում Հայաստան այցելել է 87 հազար 131 զբոսաշրջիկ, 2019-ին՝ 333 հազար 150։
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում զբոսաշրջիկներն ամենաշատը հունվար ամսին են եկել Հայաստան։
