Հարավային Օսիայի նախագահը կողմ է արտահայտվել ԽՍՀՄ-ի վերականգնմանը
Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել է, որ կաջակցի ԽՍՀՄ վերականգնմանը։ Այս մասին նա ասել է TACC-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով` չնայած «1930-ականներին լուրջ էքսցեսներ կային», Խորհրդային Միությունը որպես պետություն մեծ էր և նշանակալի դերակատարում ունեցավ ոչ միայն իր քաղաքացիների, այլ ամբողջ աշխարհի համար։
«Փաստորեն, Հայրենական մեծ պատերազմից հետո մինչև 1990-ականները Եվրոպայում պատերազմներ չեն եղել։ Հենց որ միությունը փլուզվեց, Հարավսլավիան, Հարավային Օսիան, Աբխազիան, Կենտրոնական Ասիան անմիջապես գնացին, այս ամենը գրգռեց ողջ աշխարհը»,- ասել է Հարավային Օսիայի ղեկավարը՝ նշելով, որ ԱՄՆ-ն առանձնահատուկ դեր է խաղացել դրանում։
Ավելի վաղ Բիբիլովը հայտարարել էր՝ Հարավային Օսիան շուտով օրինական քայլեր կձեռնարկի Ռուսաստանի մաս դառնալու համար։ Ակնկալվում է, որ հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 10-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններից հետո, երբ ավարտվեն բոլոր անհրաժեշտ իրավական ընթացակարգերը։