Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքիցԱրսեն Հարությունյանը դարձել է RAF-ի չեմպիոնՈչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործություններըԵրբ ժամանակը գա՝ կխոսենք... այսօր լրբերը սրբեր են դարձել. Քյոխ (տեսանյութ)Ուկրաինան խզել է Բելառուսի հետ միջուկային անվտանգության վերաբերյալ համաձայնագիրըՄիշտ ընտրենք ազնվությունը, բարությունը, ներողամտություն, մերժենք ամեն տեսակ սուտ ու անօրինություն. Գարեգին Երկրորդ

Առանց ընկալելի նպատակի և ռազմավարության մարդիկ բողոքի ամեն նոր ակցիային մոտենալու են խիստ թերահավատորեն ու չմոբիլիզացվեն. Վրթանեսյան

Առանց ընկալելի նպատակի և ռազմավարության նույնիսկ ընդդիմությանը սատարող, նույնիսկ Արցախի և ընդհանրապես Հայաստանի ճակատագրի համար խիստ մտահոգված մարդիկ բողոքի ամեն նոր ակցիային մոտենալու են խիստ թերահավատորեն ու չմոբիլիզացվեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Բողոքի գրեթե ամեն ակցիայից առաջ և հետո (լինի այն համացանցում, թե փողոցում) լսում եմ, որ դրանք անիմաստ են, «Այս անգամ էլ ոչ մի բան չփոխվեց, ցրվեցինք տներում»: 

Այս դժգոհությունները հետևանք են 2 խնդրի...

Առաջին խնդիրն այն է, որ մարդկանց երբեք չի բացատրվել հանրային գործողությունների անհրաժեշտության իմաստը։ Ճնշող մեծամասնությունը՝ նամանավանդ Հայաստանում 2018-ին փողոցով իշխանությունը զավթելուց հետո, ընկալում է ցույցերը զուտ որպես արագ իշխանափոխության գործիք։ Ու մարդկանց թվում է, որ եթե այս կամ այն ակցիան չբերեց իշխանափոխության, ուրեմն տապալվեց ու չհասավ նպատակին։

Իրականում ցույցերը և փողոցային ակցիաները նախևառաջ քաղաքական հաղորդակցման (!!!) գործիք են, երկրի ներքին լսարանին ու հաճախ նաև արտաքին աշխարհին ինչ-որ ուղերձներ հասցնելու գործիք։ ԵՎ կարող են շատ լավ աշխատել, եթե ունեն հստակ ուղերձների վրա կառուցված ասելիք։

Ու եթե այդ հստակ ասելիքը կա, և ցույցի կամ, ասենք՝ ֆլեշմոբի, միջոցով այն հասցվում է թիրախային լսարանին, ապա գործողութունը կարելի է համարել հաջողված։

Ավելին՝ քաղաքական հաղորդակցման տարբեր գործիքներ պետք է կիրառվեն զուգահեռ. նույն ուղերձը պետք է հասցվի լսարանին / լսարաններին տարբեր միջոցներով ու ձևաչափերով. ցույց, երթ, փողոցում ֆլեշմոբ, թռուցիկներ ու պաստառներ, գրառումներ բլոգերում և սոցցանցերում, հարցազրույցներ, հոդվածներ, ռեպորտաժներ, ֆիլմեր, գրքեր և այլն, և այլն։

Երկրորդ խնդիրն առաջանում է այն դեպքերում, երբ մարդիկ չեն զգում որևէ տրամաբանություն, հաջորդականություն բողոքի գործողություններում, իսկ դա իր հերթին էլ հետևանք է այն բանի, որ չի լինում հստակ ձևակերպված նպատակ և, ըստ այդմ, դրան հասնելու քիչ թե շատ ընկալելի ռազմավարություն։

Օրինակ՝ մեր դեպքում, հասկանալի չէ, թե արդյոք նպատակը Արցախի մնացած մասի պաշտպանությունն է, թե Արցախի վերականգնումը ԼՂԻՄ սահմաններում, թե ԼՂՀ սահմաններում, թե զուտ Նիկոլի հեռացումն է վերջնանպատակը, թե այլ նպատակ կա։

Ու եթե ընդդիմությունը հանրության համար ընկալելի ձևով չի սահմանում իր նպատակը (խիստ ցանկալի է՝ հնարավորինս կարճ, միանգամից ուղեղում դաջվող բանաձևով), եթե այդ նպատակին հասնելու ռազմավարությունը մարդկանց հասկանալի չէ, անիմաստ է սպասել, որ մարդիկ մեկ կոչով դուրս կգան փողոց կամ հոգեբանորեն կսատարեն փողոց դուրս եկածներին, կամ գոնե չեն խանգարի։

Առանց ընկալելի նպատակի և ռազմավարության նույնիսկ ընդդիմությանը սատարող, նույնիսկ Արցախի և ընդհանրապես Հայաստանի ճակատագրի համար խիստ մտահոգված մարդիկ բողոքի ամեն նոր ակցիային մոտենալու են խիստ թերահավատորեն ու չմոբիլիզացվեն։

Հաջորդ գրառմամբ՝ կոնկրետ օրինակով այն մասին, թե ինչպես ընկերների փոքր խմբով մշակել ու արդեն մի քանի ամիս է վարում ենք մեր հետևողական ու բավականին նկատելի հաղորդակցումը»,- գրել է Վրթանեսյանը։