Թուրքիան ՌԴ-ի դեմ հայց կներկայացնի` «թուրքական բիզնեսը ճնշելու» համար
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Մուսթաֆա Էլիթաշը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է Ռուսաստանի դեմ հայց ներկայացնել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝ Մոսկվայի կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով:
Այդ մասին հայտնում է Daily Sabah-ը:
Էլիթաշի պնդմամբ` Ռուսաստանում «թուրքական բիզնեսը ճնշում» են:
«Փոքր ռուսական քաղաքներում թուրքական ընկերություններին հարկադրում են իրենց մասնաբաժինը վերավաճառել տեղի գործընկերներին: Առևտուրը պետք է բարոյական սկզբունքների վրա հիմնված լինի: Այդ գործարարները վստահել են ռուսական կառավարությանն ու ներդրումներ են արել այդ երկրում»,-ասել է նա:
Նախարարի խոսքով՝ այժմ փաստեր ու ապացույցներ են հավաքում՝ հայցեր ներկայացնելու համար:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ էր սահմանել նոյեմբերի 28-ից՝ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով: