ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերջ դնել Ուկրաինայում պատերազմին. Արեստովիչ
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական և ռազմական փորձագետ Ալեքսեյ Արեստովիչը մի քանի նշան է անվանել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերջ դնել Ուկրաինայում պատերազմին, գրում է ՈՒՆԻԱՆ-ը։
«Նրանք ցանկանում են ավարտել պատերազմը, քանի որ մարտի դաշտում պարտությունների և նրանց տնտեսության մեջքը կոտրող պատժամիջոցների համակցությունը կասկածի տակ է դնում Ռուսաստանի Դաշնության ներսում հասարակական-քաղաքական իրավիճակը», - ասաց Արեստովիչը: