Ֆինլանդիայում և Շվեդիայում ԱՄՆ-ի ուժերի տեղակայման պլանավորում չկա. Պենտագոն
Ֆինլանդիայում և Շվեդիայում ԱՄՆ-ի ուժերի տեղակայման պլանավորումը ՆԱՏՕ-ին պետությունների անդամակցության հնարավորության մասին խոսակցությունների ֆոնին չի իրականացվում։ Այս մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
«Ես չեմ ուզում առաջ ընկնել պետությունների և դաշինքի միջև որոշումների կայացման գործընթացից։ Այս երկրներում ամերիկյան ուժերի տեղակայման ակտիվ պլանավորում չկա»,- ճեպազրույցում ասել է Քիրբին։
Նա նշել է, որ պլանավորման գործընթացը կներառի Ֆինլանդիայի և Շվեդիայի փաստացի մասնակցությունը ՆԱՏՕ-ին։